Հանրահայտ «Harley-Davidson Inc» մոտոցիկլետների արտադրման խոշորագույն ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը լրջորեն ընկել է։ Ըստ ընկերության կողմից տարածված մամուլի հաղորդագրության՝ «Harley-Davidson Inc»-ի մաքուր եկամուտը երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 6,5%,-ով և կազմել 140,347 մլն դոլար:
Ընկերության բաժնետոմսերի եկամտաբերությունը կազմել է 68 ցենտ՝ մեկ բաժնետոմսի դիմաց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78 ցենտի համեմատ: Այսպիսով, ընկերության եկամուտը երրորդ եռամսյակում կազմել է 1,14 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1, 2 մլրդ դոլարի համեմատ:
Ըստ աղբյուրի՝ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2015թ. 9 ամսվա մաքուր եկամուտը 7,8% անկում է գրանցել՝ կազմելով 710,011 մլն դոլար: Բացի այդ, ընկերությունը հայտարարել է մինչև 2015թ. ավարտը վաճառքի կանխատեսման նվազեցման մասին: Այսպես, եթե նախնական տվյալներով ընկերության մասնագետները կանխատեսում էին 276–281 հազ մոտոցիկլետի վաճառք, ապա այժմ այդ թիվն իջեցվել է մինչև 265–270 հազի։ Թույլ հաշվետվության ֆոնին Նյու Յորքի ֆոնդային բորսայում «Harley-Davidson»-ի բաժնետոմսերը գրանցել են 14% անկում: 2008թ. նոյեմբերից հետո դա ընկերության բաժնետոմսերի ամենամեծ անկումն է:
«Harley-Davidson Inc»–ի բաժնետոմսերի գինն ընկել է

7or.am