Լրահոս

21.10.2015 18:21


Համալսարանից բերման ենթարկվածի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Համալսարանից բերման ենթարկվածի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Երևանի համալսարաններից մեկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սմբատ Ա.-ին և 1993 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
Աշոտ Ա.-ի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը