Մոսկվայում մոտ 100 ահաբեկչի են ձերբակալել (տեսանյութ)
Մոսկովյան ոստիկանությունը ձերբակալել է «Հիզբ ութ–Թահրիր» ահաբեկչական խմբավորման 97 անդամի։ Օպերատիվ տվյալներով՝ նրանք զբաղվում էին մահմեդականների հավաքագրմամբ, գրոհայինների համար դրամական միջոցների հավաքմամբ և ծայրահեղական գրականության տարածմամբ։
ՕՄՕՆ–ի աշխատակիցները 1 օրվա ընթացքում խուզարկել են մոսկովյան 24 բնակարան։
Այն մասին, որ 9–հարկանի շենքում ահաբեկիչներն իսկական շտաբ են ստեղծել, չեն իմացել նույնիսկ հարևանները։ Բնակարաններից մեկում հայտնաբերված թռուցիկի վրա գրված է եղել. «Ռուսաստանը դիտարկվում է մեր դեմ մշտապես պատերազմող պետություն».«Հիզբ ութ–Թահրիր» (արաբերեն թարգմանվում է «Ազատագրման իսլամական կուսակցություն»)։
«vesti.ru»-ի փոխանցմամբ՝ այս խմբավորումը ՌԴ տարածքում ահաբեկչական է ճանաչվել 2003–ից։ Նրա գործունեությունն արգելված է նաև Եվրոպայում ու Միջին Ասիայում։
«Ծայրահեղական այս կազմակերպության անդամները նոր հետևորդների հավաքագրմամբ էին զբաղվում իսլամադավանների շարքերում, տարածում էին արգելված կրոնական գրականություն, ինչպես նաև դրամական միջոցներ հավաքում զինված խմբավորումների գրոհայիններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով»,– հայտնել են ուժային կառույցներից։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ վերջերս «Հիզբ ութ–Թահրիրը» հայտարարել էր աշխարհի խոշորագույն ահաբեկչական կազմակերպության՝ ԻԼԻՊ–ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Որոշ տվյալներով՝ հենց այդ խմբավորման անդամներն են օգնել Սիրիայի և Իրաքի ահաբեկիչներին ՌԴ–ում նոր զինյալներ գտնել։
Ներկայումս պարզվում է, թե քանի գրոհային էր պատրաստվում ԻԼԻՊ–ին ուղարկել «Հիզբ ութ–Թահրիրը»։
Մոսկվայում մոտ 100 ահաբեկչի են ձերբակալել (տեսանյութ)
Մոսկովյան ոստիկանությունը ձերբակալել է «Հիզբ ութ–Թահրիր» ահաբեկչական խմբավորման 97 անդամի։ Օպերատիվ տվյալներով՝ նրանք զբաղվում էին մահմեդականների հավաքագրմամբ, գրոհայինների համար դրամական միջոցների հավաքմամբ և ծայրահեղական գրականության տարածմամբ։
ՕՄՕՆ–ի աշխատակիցները 1 օրվա ընթացքում խուզարկել են մոսկովյան 24 բնակարան։
Այն մասին, որ 9–հարկանի շենքում ահաբեկիչներն իսկական շտաբ են ստեղծել, չեն իմացել նույնիսկ հարևանները։ Բնակարաններից մեկում հայտնաբերված թռուցիկի վրա գրված է եղել. «Ռուսաստանը դիտարկվում է մեր դեմ մշտապես պատերազմող պետություն». «Հիզբ ութ–Թահրիր» (արաբերեն թարգմանվում է «Ազատագրման իսլամական կուսակցություն»)։

7or.am