Սայաթ Շիրինյանն ազատման դիմում է գրել. «Ես հեռանում եմ համակարգից»
ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի տեղակալ Սայաթ Շիրինյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից։ Մինչ այդ Շիրինյանը ստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն էր։ Համակարգից հեռանալու մասին Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես հեռանում եմ համակարգից, հեռանում եմ պատվով և արժանապատվորեն:
Շնորհակալություն լուսանկարչին, որ անմահացրեց այն պահը, երբ համակարգից հեռանալու զեկուցագիր եմ գրում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին:
Ինչպես Ոստիկանությունում, այնպես էլ այստեղ մեծ պատասխանատվությամբ, պատվով ու արժանապատվորեն կրեցի սպայական համազգեստը, անդավաճան մնացի սպայի բարձր կոչմանը:
Մոտ մեկ տարի աշխատեցի ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում՝ առաջին պրոռեկտորի պաշտոնում: Կարողություններիս չափով արեցի ամեն հնարավորը, որ արատակարգ իրավիճակների մասնագետներ պատրաստող՝ տարածաշրջանում միակ այս բարձրագույն ուսումնական հաստատությունը լինի հզոր, իսկապես ակադեմիական: Այդ նպատակով վերաշինեցինք թե՛ ակադեմիան և թե՛ նրա «Լուսակերտ» ուսումնավարժական բազան: Ամեն ինչ արեցինք ակադեմիայի վարկանիշը բարձրացնելու համար, և դա մեզ հաջողվեց: Ակադեմիայի գործունեության մեջ առաջին անգամ ընդունելության քննություններն անցան մրցութային կարգով, և դա այն դեպքում, երբ հանրապետության մյուս բուհերում թափուր տեղեր շատ մնացին: Ակադեմիայի դիմորդների հոսքի աննախադեպ արդյունքը համարում եմ իմ աշխատանքային գործունեության ամենահաջողված իրողությունը:
Մեծ հաջողություն էր նաև ակադեմիայի հրատարակությամբ նախարարության պաշտոնաթերթ «911. արտակարգ թերթի»՝ նոր ոճով և նոր ձևավորմամբ լույս ընծայումը: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր թիմով աշխատեցին ինձ հետ՝ հանուն պետության, հանուն մատաղ սերնդի ակադեմիական դաստիարակության և թողեցին անուն, հարգանք ու պատիվ:
Փրկարարի առաքելությունը ծանր ու պատվաբեր գործ է: Հպարտ եմ, որ, թեև կարճ ժամանակով, ես փրկարարական մեծ ընտանիքի անդամն էի: Ինձ համար պատիվ էր ազնվագույն և յուրահատուկ հոգու տեր մարդկանց հետ աշխատելը:
Ցավում եմ, որ հեռանում եմ համակարգից. շատ գործեր անավարտ մնացին: Երբեք չեմ սպասել գնահատանքի, որովհետև գործել եմ միայն պատվի և արժանապատվության բարձր մղումներով:
Շնորհակալ եմ նախարար Արմեն Երիցյանից իմ հանդեպ ունեցած վստահության համար: Ցանկությունս է, որ նրա ստեղծած հզոր ու մրցունակ նախարարության նման Ակադեմիան էլ դարձնի նույնքան հզոր, նույնքան մեծակարող, ինչպես «Արտակարգ քաղաք» համարվող նախարարությունը:
Իմ կյանքում սկսվում է նոր սկիզբ՝ նոր իրողություններով ու սպասելիքներով…
Սայաթ Շիրինյանն ազատման դիմում է գրել. «Ես հեռանում եմ համակարգից»
ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի տեղակալ Սայաթ Շիրինյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից։ Մինչ այդ Շիրինյանը ստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն էր։ Համակարգից հեռանալու մասին Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Շնորհակալություն լուսանկարչին, որ անմահացրեց այն պահը, երբ համակարգից հեռանալու զեկուցագիր եմ գրում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին:
Ինչպես Ոստիկանությունում, այնպես էլ այստեղ մեծ պատասխանատվությամբ, պատվով ու արժանապատվորեն կրեցի սպայական համազգեստը, անդավաճան մնացի սպայի բարձր կոչմանը:
Մոտ մեկ տարի աշխատեցի ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում՝ առաջին պրոռեկտորի պաշտոնում: Կարողություններիս չափով արեցի ամեն հնարավորը, որ արատակարգ իրավիճակների մասնագետներ պատրաստող՝ տարածաշրջանում միակ այս բարձրագույն ուսումնական հաստատությունը լինի հզոր, իսկապես ակադեմիական: Այդ նպատակով վերաշինեցինք թե՛ ակադեմիան և թե՛ նրա «Լուսակերտ» ուսումնավարժական բազան: Ամեն ինչ արեցինք ակադեմիայի վարկանիշը բարձրացնելու համար, և դա մեզ հաջողվեց: Ակադեմիայի գործունեության մեջ առաջին անգամ ընդունելության քննություններն անցան մրցութային կարգով, և դա այն դեպքում, երբ հանրապետության մյուս բուհերում թափուր տեղեր շատ մնացին: Ակադեմիայի դիմորդների հոսքի աննախադեպ արդյունքը համարում եմ իմ աշխատանքային գործունեության ամենահաջողված իրողությունը:
Մեծ հաջողություն էր նաև ակադեմիայի հրատարակությամբ նախարարության պաշտոնաթերթ «911. արտակարգ թերթի»՝ նոր ոճով և նոր ձևավորմամբ լույս ընծայումը:
Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր թիմով աշխատեցին ինձ հետ՝ հանուն պետության, հանուն մատաղ սերնդի ակադեմիական դաստիարակության և թողեցին անուն, հարգանք ու պատիվ:
Փրկարարի առաքելությունը ծանր ու պատվաբեր գործ է: Հպարտ եմ, որ, թեև կարճ ժամանակով, ես փրկարարական մեծ ընտանիքի անդամն էի: Ինձ համար պատիվ էր ազնվագույն և յուրահատուկ հոգու տեր մարդկանց հետ աշխատելը:
Ցավում եմ, որ հեռանում եմ համակարգից. շատ գործեր անավարտ մնացին: Երբեք չեմ սպասել գնահատանքի, որովհետև գործել եմ միայն պատվի և արժանապատվության բարձր մղումներով:
Շնորհակալ եմ նախարար Արմեն Երիցյանից իմ հանդեպ ունեցած վստահության համար:
Ցանկությունս է, որ նրա ստեղծած հզոր ու մրցունակ նախարարության նման Ակադեմիան էլ դարձնի նույնքան հզոր, նույնքան մեծակարող, ինչպես «Արտակարգ քաղաք» համարվող նախարարությունը:
Իմ կյանքում սկսվում է նոր սկիզբ՝ նոր իրողություններով ու սպասելիքներով…
Բարին ընդ բոլորին…