Աշխարհ

21.10.2015 10:55


Բաշար Ասադը հոկտեմբերի 20–ին Մոսկվայում է եղել (տեսանյութ)

Բաշար Ասադը հոկտեմբերի 20–ին Մոսկվայում է եղել (տեսանյութ)

ՌԴ և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը նախօրեին երեկոյան Մոսկվայում շարունակել են իրենց բանակցությունները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախօրեին երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար Ասադն աշխատանքային այցով Մոսկվայում է եղել»,–հայտնել է Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումը կայացել է նեղ և ընդլայնված մակարդակով՝ ՌԴ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ։

«Բանակցությունները շարունակական էին. թեման միանգամայն հասկանալի է»,–նշել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքերով՝ Ասադը մանրամասնորեն տեղեկացրել է Պուտինին Սիրիայում գործերի դրության և կառավարական զորքերի հետագա ծրագրերի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը