ԱՄՆ–ը և ՌԴ–ն պայմանավորվել են Սիրիայի ինքնաթիռների միջև հեռավորություն պահպանելու մասին
Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը հաստատել է, որ Սիրիայի թռիչքների անվտանգության վերաբերյալ ՌԴ հետ կնքված փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։
Քուքի խոսքերով՝ երկրները պայմանավորվել են Սիրիայի ինքնաթիռների միջև անվտանգ հեռավորություն պահպանել, սակայն հրաժարվել է հստակեցնել՝ ինչ հեռավորության մասին է խոսքը։ Հարցին՝ ինչպես է իրականանալու օդաչուների շփումը մերձեցման դեպքում, նա պատասխանել է. «Նրանք չպետք է այդքան մոտիկ լինեն»։
Պենտագոնի ներկայացուցչի խոսքերով՝ փաստաթուղթը ներառում է անվտանգության վերաբերյալ կոնկրետ արձանագրություններ, որոնց պետք է հետևեն ինքնաթիռների անձնակազմերը։
Քուքը նաև նշել է, որ հուշագրի տեքստը չի տարածվի «ռուսական կողմի խնդրանքով»՝ հավելելով, որ ԱՄՆ–ը խորհրդակցել է կոալիցիայի իր գործընկերների հետ, որոնք նույնպես տեղյակ են հուշագրից։
Փոխըմբռնման հուշագիրը չի ենթադրում համագործակցության գոտիներ, հետախուզական կամ Սիրիայում հետապնդած նպատակների մասին տեղեկատվության փոխանակում։

7or.am