Աշխարհ

20.10.2015 21:13


Մահացած ավիաուղևորի մարմնից անհայտ ծագման նյութով տարաներ են գտել

Մահացած ավիաուղևորի մարմնից անհայտ ծագման նյութով տարաներ են գտել

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Իռլանդիայում: «Newstalk»-ի փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները ձերբակալել են մի կնոջ, որին կասկածում են «Aer Lingus» ավիաընկերության Լիսաբոն-Դուբլին չվերթի 24-ամյա ուղևորի թունավորման մեջ:

Ըստ նախնական վարկածի՝ 44-ամյա կինը ճանապարհորդում էր պորտուգալացու հետ, որը, խուճապի մատնվելով, սկսել էր կծել իր կողքը նստած տղամարդուն: Միջադեպի պատճառով օդանավի օդաչուն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել իռլանդական Քորք օդանավակայանում: Ժամանած բժիշկներն արձանագրել են երիտասարդ պորտուգալացու մահը։

Դրանից հետո ոստիկանությունը հետազոտել է բոլոր ուղեբեռերը՝ ուղևորուհիներից մեկի պայուսակում տարօրինակ փոշի հայտնաբերելով։

Քիչ ավելի ուշ պարզվել է երիտասարդի մահվան պատճառը։ Հերձման ժամանակ տղամարդու մարմնում անհայտ ծագման նյութի տարաներ են հայտնաբերել, որոնցից մեկը վնասված է եղել։ Ենթադրվում է՝ դրանում թմրանյութ է եղել։

Այժմ դատական բժիշկները համեմատում են տղամարդու արյան մեջ պարունակվող նյութերը և կնոջ պայուսակում հայտնաբերված նյութը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը