Աշխարհ

20.10.2015 16:58


«Viber»-ը ռուս օգտատերերի տվյալները տեղափոխել է ՌԴ

«Viber»-ը ռուս օգտատերերի տվյալները տեղափոխել է ՌԴ

Աշխարհի ամենահայտնի մեսենջերներից մեկի՝ «Viber»-ի ներկայացուցիչ Ելենա Գրաչովան հայտարարել է, որ ընկերությունը տեղափոխել է ՌԴ քաղաքացիների տվյալները պարունակող սերվերները երկրի տարածք: Այս մասին տեղեկացնում է «Известия»-ն:

«Սա օրենքի պահանջն է: Օգտատերերի հեռախոսահամարները և լոգինները պահպանվելու են Ռուսաստանում: Հաղորդագրությունները մենք չենք պահպանում. դրանք պահպանվում են միայն օգտատերերի սարքերում», - հայտնել է Գրաչովան:

Այսպես, ընկերությունը կատարել է «Անձնական տվյալների մասին» ՌԴ օրենքում 2015թ. սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների պահանջները, որոնք պարտավորեցնում են պահպանել ռուսաստանցիների անձնական տվյալները Ռուսաստանի տարածքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը