Լրահոս

20.10.2015 16:09


Կյանքից հեռացել է պրոֆեսոր Լենդրուշ Ալոյանը

Կյանքից հեռացել է պրոֆեսոր Լենդրուշ Ալոյանը

Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 75-րդ տարում վախճանվել է պրոֆեսոր Լենդրուշ Արամի Ալոյանը։

Հոգեհանգիստն այսօր՝ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17։00-ից, Ազատության պողոտա, նրբանցք, շենք 2, բն. 71։

Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00։

Կյանքի 75-րդ տարում վախճանվեց հայ մամուլի պատմության անխոնջ մշակ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լենդրուշ Արամի Ալոյանը։

Ծնվել է 1941թ․ Վանաձորում։ 1958թ-ին ավարտել է տեղի №6 միջնակարգ դպրոցը։ 1960-62թթ․ ծառայել է խորհրդային բանակում։ 1962թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, որը 1966թ-ին ավարտել է գերազանցությամբ և աշխատանքի անցել «Սովետական դպրոց» թերթում։

1987թ-ից ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի, այնուհետև՝ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, 1996-2008թթ․ ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի վարիչն էր։ 1974թ-ին պաշտպանել է թեկնածուական, 1998թ․՝ դոկտորական ատենախոսություն։ 2000թ-ից պրոֆեսոր էր։ Հեղինակել է մենագրություններ, գիտական և հրապարակախոսական հոդվածներ։ Իր գիտական հետաքրքրությունների առանցքը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ մամուլն էր, մասնավորաբար՝«Մշակ» լրագրի գործունեությունը հիմնադիր-խմբագիր Գր․ Արծրունու մահից հետո։

Սիրելի դասախոսի և հրաշալի ընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։

Երևանի պետական համալսարանի ռեկտորատ

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Հայաստանի Ժուռնալիստների միություն

Այս խորագրի վերջին նյութերը