Լրահոս

20.10.2015 15:21


Մահացել էր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով

Մահացել էր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 9.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ հարցականով, գլխուղեղի փակ վնասվածք՝ հարցականով, անգիտակից վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1984 թ. ծնված Գևորգ Աղաջանյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, գտնվել է անգիտակից վիճակում և ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Պարզվել էր, որ նա վնասվածքները ստացել է հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում իրենց տանն անզգուշաբար ընկնելու հետևանքով:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 05.45-ի սահմաններում, Գ. Աղաջանյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Նույն օրը՝ ժամը 14.30-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ Գ. Աղաջանյանը մարմնական վնասվածքը ստացել է հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16-ի սահմաններում՝ գտնվելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայում, որը բախվել է Միկրոշրջան թաղամասի թիվ 71 շենքին հարակից ճանապարհի եզրի ծառին:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14-ին, վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը