Բրազիլիայի խորհրդարանի պատգամավորության թեկնածու անգրագետ ծաղրածուն մեծ ժողովրդականություն է վայելում
Ինչպես գրում է «The Independent»-ը, ծաղրածու Ֆրանսիսկո Սիլվան կարող է Բրազիլիայի խորհրդարանի 513 տեղերից մեկը զբաղեցնել։ Սակայն Սիլվան, որը հայտնի է Տիրիրիկա (պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է մռթմռթան) մականունով, դեռ ստիպված է ապացուցել, որ կարողանում է կարդալ ու գրել։
Ներկա պահին տեղական հեռուստատեսությունում կատակերգական հաղորդում վարող ծաղրածուի անգրագիտության հարցը բարձրացվել է մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին, երբ «Երոսա» ամսագիրը հայտարարել, թե Սիլվան ինքնուրույն չի կարողացել կարդալ արծարծվող քաղաքական հարցերի ցանկը և դիմել է օգնականին։
Դրանից հետո բրազիլական դատարանը որոշել է, որ Սիլվան պետք է գրագիտությունն ապացուցող թեսթ անցնի։ Մինչև նա չապացուցի, որ կարողնում է կարդալ և գրել, չի կարող ստանձնել իր պաշտոնը, որովհետև ըստ Բրազիլիայի օրենսդրության՝ անգրագետ մարդն իրավունք չունի դառնալու ղեկավարության անդամ։
Համենայնդեպս, Տիրիրիկա ծաղրածուն ամենասիրված և ժողովրդականություն վայելող թեկնածուն է։ Հարցման արդյունքները ցույց են տվել, որ նրա օգտին կողմ է քվեարկելու ավելի քան մեկ միլիոն մարդ։ Նա կարող է պարծենալ, որովհետև ոչ մի թեկնածու ընտրողների կողմից նման սեր չի վայելել։
Սիլվայի նախընտրական քարոզարշավը ներառում է հետևյալ բնույթի հայտարարություններ. «Ավելի վատ լինել չէր կարող», «Ինչո՞վ է զբաված պատգամավորը: Գաղափար անգամ չունեմ։ Քվեարկեք իմ օգտին, և վստահեցնում՝ ես դա կպարզեմ»։