Աշխարհ

20.10.2015 13:52


Ադրբեջանի մեթանոլի գործարանը դադարեցրել է «Գազպրոմ»–ից գազ գնելը

Ադրբեջանի մեթանոլի գործարանը դադարեցրել է «Գազպրոմ»–ից գազ գնելը

Ադրբեջանի մեթանոլ արտադրող «AzMeCo» գործարանը դադարեցրել է ռուսական «Գազպրոմ»–ից գազ գնելը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

«Մեթանոլի համաշխարհային գների նվազման պատճառով «Գազպրոմ»–ից գազ գնելը գործող պայմանագրով «AzMeCO»–ի համար դարձել է ոչ շահավետ։ Ընկերությունը որոշել է դադարեցնել գազ գնելը, քանի որ ընթացիկ պայմաններով մեթանոլ արտադրելը վնասաբեր է»,–ասել են «AzMeCo»–ից։

Գործարանի տվյալներով՝ պայմանագրի գործարկման ընթացքում «AzMeCo»–ն ավելի քան 100 մլն խմ ռուսական գազ է ձեռք բերել։

Այս պայմանագիրը «Գազպրոմ»–ը և «AzMeCo»–ն ստորագրել էին 2015թ. սեպտեմբերի 11–ին։ Ծրագրվում էր, որ գազի մատակարման ծավալը կազմելու էր տարեկան 1-2 մլրդ խմ։

Ավելի վաղ «Գազպրոմ»–ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Ադրբեջանը խնդրել է սկսել գազ մատակարարել։

«Ադրբեջանի տնտեսությունն աճում է, աճում է նաև ներքին պահանջարկը»,–ասել էր Միլլերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը