«Virgin Media» հեռահաղորդակցական ընկերությունը Բրիտանիայի Չեշամ քաղաքում Wi-Fi–ի հասանելիության նոր նախագիծ է մշակել. այն տեղադրվում է մայթերում։ Այս մասին, «gazeta.ru»–ի փոխանցմամբ, ասվում է ընկերության բլոգում։
Wi-Fi–ից անվճար կարող են օգտվել Չեշամի բոլոր բնակիչները՝ 21 հազ մարդ։
Նշվում է, որ նախ սարքավորումը տեղադրվում է հատուկ «խելացի» սալիկի մեջ, որն ունակ է դիմանալ ծանրություններին, այնուհետև սալիկը մտցվում է մայթի մեջ և միանում ցանցին օպտիկամանրաթելային ճանապարհով։ Տվյալների փոխանցման արագությունը կազմում է 166 Մբ/վրկ։
«Անմիջապես փողոցներում Wi-Fi–ին միանալը բավական արդյունավետ է և վճռորոշ նշանակություն ունի այսօր բիզնեսի վարման համար։ Հպարտանում եմ, որ այս նախագծի մի մասն ենք կազմում, որն ընդլայնում է մեր հնարավորությունների սահմանները»,–ասել է Չեշամի նախարարների կաբինետի անդամ Ֆրեդ Ուիլսոնը։
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ տարեվերջին Մոսկվայում անվճար Wi-Fi–ով ավտոբուսներ կհայտնվեն։
Բրիտանիայի մայթերում Wi-Fi են տեղադրում

7or.am