Լրահոս

20.10.2015 18:02


Ծեծել են և վերցրել հեռախոսը

Ծեծել են և վերցրել հեռախոսը

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11.10-ին, 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ն ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որ ընկերները հեռախոսը վերցրել են և չեն վերադարձնում:
Մեկնած օպերատիվ խմբին Գագիկ Մ.-ն հայտնել է, որ ընկերոջ` 1975 թ. ծնված Սարգիս Ա.-ի բնակարանում անհիմն վիճաբանության ժամանակ վերջինս և 1980 թ. ծնված Գևորգ Կ.-ն ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իր դեմքին և գլխին` պատճառելով վնասվածքներ, ինչից հետո Գևորգ Կ.-ի պահանջով իր բջջային հեռախոսը թողնելով սեղանին` հեռացել է:
Գևորգ Կ.-ն և Սարգիս Ա.-ն բերման են ենթարկվել բաժին և ներկայացրել են Գագիկ Մ.-ի հեռախոսը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը