Լրահոս

20.10.2015 13:10


Բժշկական կենտրոնից պայուսակները ձեռքին փախել է

Բժշկական կենտրոնից պայուսակները ձեռքին փախել է

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 23.30-ին, «Երևան» բժշկական կենտրոնի անվտանգության ծառայության աշխատակցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.40-ին նկատել է բժշկական կենտրոնից պայուսակները ձեռքին փախչող տղամարդու, որին բռնել է:
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է, որ նա 1969 թ. ծնված Արսեն Բ.-ն է, իսկ պայուսակները պատկանում են բժշկական կենտրոնի բուժքույրերից մեկին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը