Աշխարհ

20.10.2015 11:10


ՌԴ ԱԳՆ. «Թուրքիայի հետ ունենք ակնհայտ տարաձայնություններ»

ՌԴ ԱԳՆ. «Թուրքիայի հետ ունենք ակնհայտ տարաձայնություններ»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Россия 24»–ի եթերում հայտարարել է, որ Մոսկվան խնդիրներ չունի Թուրքիայի հետ։

«Մենք ունենք ակնհայտ տարաձայնություններ. այստեղ ես ասելիք չունեմ։ Մենք տարբեր ենք նայում մի շարք հարցերի, բայց դա սովորական է, քանի որ մենք տարբեր երկրներ ենք և տարբեր հետաքրքրություններ ունենք»,–ասել է Զախարովան։

ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով «ռուսական կողմից չեն վերջերս նկատվող խստագույն քննադատությունն ու հարձակումները Թուրքիայի ուղղությամբ»։ Զախարովայի խոսքերով՝ ռուս–թուրքական հարաբերությունները հսկայական դրական պոտենցյալ են խոստանում։

«Կարծում եմ՝ Թուրքիան Ռուսաստանի հետ ընդհանրապես խնդիրներ չունի»,– հավելել է Զախարովան։

Հիշեցնենք՝ անցած ուրբաթ թուրքական ՌՕՈւ–ն Սիրիայի հետ սահմանին անօդաչու էր խոցել։ Ռուսական պաշտպանական արդյունաբերությունում «Газеты.Ru»–ի աղբյուրներով՝ անօդաչուն արտադրվել է ՌԴ–ում, և թանկարժեք գաղտնի արտադրանք է, որի մասին ԶԼՄ–ում հիշատակումներ չկան։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էլ վստահաբար նշել էր, որ խոցված անօդաչուն ռուսական ծագման է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը