Սիրիայի դեսպան. «ԱՄՆ–ը սկսեց ԻՊ–ին հարվածել Մոսկվայի ավիահարվածներից հետո»
ՌԴ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռիյադ Հադդադը «Газете.Ru»–ի հետ հարցազրույցում պատմել է Սիրիայում ՌԴ ռազմական գործողությունների առաջին արդյունքների մասին։
«Երբ ռուս զինվորականները սկսեցին հարվածել «Իսլամական պետության» դիրքերին, ամերիկացիներն էլ սկսեցին եռանդով նույնը անել։ Եթե խոսելու լինենք ամերիկացիների հարվածների արդյունավետության մասին, ապա պետք է նշել, որ դա տեսանելի է միայն վերջին ժամանակներս»,–ասել է Հադդադը։
Դեսպանն ընդգծել է, որ սիրիական կառավարությունը ոչ մի կապ չունի ԱՄՆ–ի գլխավորած միացյալ կոալիցիայի հետ։
«Միակ համաձայնեցումն իրականանում է ՌԴ ՌՏՈւ–ի և Սիրիայի բանակի միջև, որն էլ հաջողության տարավ, քանի որ սիրիական բանակը տիրապետում է ահաբեկիչների դիրքերի ճշգրիտ կոորդինատներին»,–շեշտել է դիվանագետը։
Հադդադը նշել է, որ ռուսական ինքնաթիռների ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են իսլամիստների հենակետեր և զինապահեստներ, կտրվել են ահաբեկչական խմբավորումների միջև մատակարարման ուղիները։ Բացի այդ, դեսպանի խոսքերով, բազմաթիվ ահաբեկիչներ վայր են դրել զենքերը և հանձնվել սիրիական բանակին։

7or.am