Աշխարհ

20.10.2015 09:50


ՌԴ ԱԳՆ–ն բացատրությունների է սպասում Նարիշկինի ինքնաթիռի դեպքի կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ–ն բացատրությունների է սպասում Նարիշկինի ինքնաթիռի դեպքի կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ–ն Բերնից և Փարիզից դիվանագիտական ճանապարհով բացատրությունների է սպասում Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի ինքնաթիռի հետ տեղի ունեցած պատահարի կապակցությամբ։ Այս մասին «Россия 24»–ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նախօրեին Շվեյցարիա մեկնող Նարիշկինի ինքնաթիռի օդաչուները կապ էին հաստատել Մոսկվայի հետ՝ հայտնելով Ֆրանսիայի ՌՕՈւ–ի կործանիչի հետ վտանգավոր մերձավորության մասին, այնուհետև պարզվել էր, որ դա շվեյցարական ինքնաթիռ է։

«Թե՛ ֆրանսիական և թե՛ շվեյցարական կողմի հետ մենք պետք է այդ թեման քննարկենք մինչև վերջ։ Մենք պետք է լսենք երկու կողմի բացատրությունները։ Պետք է հասկանանք՝ ինչ էր դա, ինչի համար է արվել»,–նշել է Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ–ում Ֆրանսիայի դեսպան Ժան–Մորիս Ռիփերը կանչվել էր ՌԴ ԱԳՆ՝ պատահարի կապակցությամբ բացատրություններ տալու։ Սակայն Ֆրանսիայի ՊՆ–ից հայտնել էին, որ ֆրանսիական որևէ ինքնաթիռ չի մասնակցել պատահարին։ Քիչ ուշ էլ Շվեյցարիան հաստատել է, որ շվեյցարական օդային տարածքում՝ Բիլ քաղաքի շրջանում, իր F/А-18 ռազմական ինքնաթիռն է մոտեցել ռուսական օդանավին ոստիկանական վերահսկողության սովորական գործողության շրջանակում։

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:22–ին, Մոսկվայի ժամանակով՝ 11:22–ին։

Շվեյցարիայի անվտանգության և սպորտի դաշնային դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Մինդերը բացատրել է, որ շվեյցարական ռազմական օդաչուի նպատակն ինքնաթիռի ճանաչումն է եղել։

Նշվում է, որ միջինում Շվեյցարիայում նմանատիպ 100 ստուգում է իրականացվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը