Աշխարհ

20.10.2015 07:47


Հարավային Օսիան ցանկանում է հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու հարցով

Հարավային Օսիան ցանկանում է հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու հարցով

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը մտադիր է հանրաքվե նախաձեռնել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու հարցով։ Այս մասին ասվում է նրա պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Տիբիլովի խոսքով՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելը Հարավային Օսիայի ժողովրդի դարավոր երազանքն է։

«Այսօր քաղաքական իրականությունն այնպիսին է, որ մենք պետք է կատարենք մեր պատմական ընտրությունը, պետք է վերամիավորվենք եղբայրական Ռուսաստանի հետ և դարեր շարունակ ապահովենք մեր հանրապետության, մեր ժողովրդի անվտանգությունն ու բարգավաճումը»,–ասել է նա։

Նաև ընդգծել է, որ հանրաքվեի արդյունքների կյանքի կոչման հետ կապված՝ բոլոր քայլերը կկատարվեն բացառապես ռուսական կողմի հետ համաձայնեցված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը