Համատիեզերական ապուշության տեղական առանձնահատկությունները
Հայաստանը «գլոբալ» խաղերում որպես մանրադրամ տեսնողները հերթական անգամ աչքի ընկան իրենց համատիեզերական ապուշությամբ։ Առիթը Տիգրան Սարգսյանին ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավար նշանակելն էր։
Պարզ է, որ տխրահռչակ նախկին վարչապետի թեկնածությունն առաջադրել է Սերժ Սարգսյանը՝ ներհայաստանյան ենթատեքսով։ Պարզ է նաև, որ ԵՏՄ անդամ երկրներն առանձնապես չեն հակառակվել պաշտոնական Երևանի այդ որոշմանը, քանզի նման խաղի կանոն չկա։ ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավարը ռոտացիոն կարգով պարբերաբար փոխվում է։ Հիմա հերթը հասել է Հայաստանին, ու որևէ մեկին պետք է առաջարկեին։
ՀՀԿ ղեկավարն առաջարկել է Տիգրան Սարգսյանին, քանզի վերջինիս գործունեությունից շատ ու շատ գոհ է եղել։ Համ էլ՝ միգուցե սահմանադրական հարաքվեի տոկոսը «խփելուց» հետո ուզում են օֆշորային սկանդալի հերոսին «հետողորմյա՞» անել։
Մի խոսքով, Տիգրան Սարգսյանի նշանակումը տեղային հարց է և ներհայաստանյան խաղի մաս։
Բայց, արի ու տես, որ մեր տնաբույծ «վերլուԾիստները», «անկախ» մամուլի միջոցները և «արևմտամետ» աշխատողները Տիգրանի նշանակման մեջ համամոլորակային նշանակության ակտ են տեսել։
Ոմանք գրեցին, թե այդ նշանակումը միգուցե ԱՄՆ–ՌԴ փոխհամաձայնության արդյունքում է եղել։
Ոմանք էլ շտապեցին հայտնել, թե Պուտինի մատը խառն է այս գործում։
Իսկ ամենազավեշտալին ու ամենամազալուն այն էր, որ ոմանք լուրջ դեմքով պնդում էին, որ Տիգրան Սարգսյանին ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավար նշանակելով՝ Մոսկվան փորձում է նրա միջոցով կամուրջ ստեղծել և վերականգնել իր հարաբերություններն Արևմուտքի հետ։
Կային նաև էկզոտիկ տեսակետներ։ Ըստ այդմ՝ Մոսկվան ԵՏՄ գործադիր մարմինը հանձնելով Տիգրան Սարգսյանին՝ փորձելու է նրա կապերն օգտագործել միջազգային ֆինանսական կենտրոնների հետ հարաբերությունները կարգավորելու համար (տողատակում ենթադրվում է, որ Կրեմլին դա չի հաջողվում անել, իսկ ահա Տիգրանին հաջողվելու է)։
Փաստորեն, Տիգրանն այնպիսի մասշտաբային դեմք է, որ օգնելու է լուծել Արևմուտք–Ռուսաստան հակամարտությունը կամ գոնե մեղմել այն։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Թե ինչպես կարող են այսպիսի ապուշություններ դուրս տալ մարդիկ, երևակայությունս չի հերիքում կռահել։
Եթե նման «վերլուծություններով» փորձ է արվում Տիգրանին «գլոբալ դեմք» սարքել, ապա դա ակնհայտորեն ախմախ տեխնոլոգիա է և գավառամիտ մոտեցում։
Իսկ եթե ոմանք անկեղծորեն են համոզված, որ Տիգրան Սարգսյանի միջազգային կապերը (նման կապեր իրականում գոյություն չունեն. բարև, բարի լույս ի պաշտոնե նա միգուցե ունեցել է, բայց ոչ ավելին) Մոսկվան ուզում է օգտագործել, ու դրա համար է նա պաշտոն ստացել ԵՏՄ–ում, ապա դա կլինիկական դեպք է (եթե նկատում եք, Տիգրանին համատիեզերական դեմք սարքող «արևմտամետների» համար Հայաստան չկա, քանզի անգամ Տիգրան Սարգսյանի նմանին պետք է Կրեմլը նշանակի, այն էլ՝ Արևմուտքի հետ հարցերը կարգավորելու նպատակով)։
Ապուշության շքահանդեսը շարունակվում է։ Հրապարակային խոսքը և վերլուծական միտքը մեզանում սուպերդեգրադացիայի են ենթարկվել։

Սամվել Խաչագողյան