Սահմանադրական հանրաքվեի նախընտրական շտաբի պետը Հովիկ Աբրահամյանն է
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որում որոշվել է դեկտեմբերի 6–ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի պաշտոնում նշանակել վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել է Հովիկ Աբրահամյանին ձևավորել և ղեկավարել շտաբերը։
Շարմազանովը նաև նշել է, որ Հովիկ Աբրահամյանը շարունակելու է մնալ վարչապետի պաշտոնում և համատեղելու է երկու աշխատանքներն էլ։
–Կարճ ասած՝ վարչապետը արձակուրդ չի մեկնելու,-հավելել է Շարմազանովը։

7or.am