Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12-ին, Ձորաղբյուր համայնքի ղեկավարից ոստիկանության Գառնիի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի հանրակացարանի սենյակներից մեկում 1974 թ. ծնված Արմեն Սարգսյանը մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը ժամը 12.25-ին ննջասենյակի անկողնու մոտ` հատակին, հայտնաբերել է Ա. Սարգսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն աջ աչքի տակ առկա է եղել կապտուկ, որն ըստ հանգուցյալի համագյուղացի, 1961 թ. ծնված Գևորգ Ն.-ի հայտարարության` Գևորգ Ն.-ն 3 օր առաջ հարբած վիճակում դեմքով հարվածել է պատին: Հոկտեմբերի 16-ին ստացվել է դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը հետևանք է գանգուղեղի փակ վնասվածքի: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Գառնիի բաժանմունքի և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Սարգսյանին հոկտեմբերի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իր բնակարանում գլխին և մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել 1989 թ. ծնված Նարեկ Ս.-ն: Հոկտեմբերի 15-ին Ա. Սարգսյանը նշված վնասվածքներից բնակարանում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Նարեկ Ս.-ն ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:
Դիակ Ձորաղբյուրի հանրակացարանում
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12-ին, Ձորաղբյուր համայնքի ղեկավարից ոստիկանության Գառնիի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի հանրակացարանի սենյակներից մեկում 1974 թ. ծնված Արմեն Սարգսյանը մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 12.25-ին ննջասենյակի անկողնու մոտ` հատակին, հայտնաբերել է Ա. Սարգսյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն աջ աչքի տակ առկա է եղել կապտուկ, որն ըստ հանգուցյալի համագյուղացի, 1961 թ. ծնված Գևորգ Ն.-ի հայտարարության` Գևորգ Ն.-ն 3 օր առաջ հարբած վիճակում դեմքով հարվածել է պատին:
Հոկտեմբերի 16-ին ստացվել է դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը հետևանք է գանգուղեղի փակ վնասվածքի:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Գառնիի բաժանմունքի և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Սարգսյանին հոկտեմբերի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իր բնակարանում գլխին և մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել 1989 թ. ծնված Նարեկ Ս.-ն: Հոկտեմբերի 15-ին Ա. Սարգսյանը նշված վնասվածքներից բնակարանում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Նարեկ Ս.-ն ձերբակալվել է:
Քննությունը շարունակվում է: