Դանիայի գերեզմանոցից զոհաբերված մարդկանց կմախքներ և փայտե առնանդամ են գտել (լուսանկար)
Օրհուս քաղաքից հյուսիս՝ Կենտրոնական Դանիայում, տորֆային ճահճից երկաթե դարին պատկանող, լավ պահպանված կմախքներ են գտնվել։ Դրանց մեջ նաև 20–ամյա աղջկա կմախք է եղել։
Հնագետները պարզել են, որ կինը թաղվելուց առաջ գլխատվել է։ Նրա կողքին շան ոսկորներ են հայտնաբերվել, իսկ մի քանի մետր հեռու էլ՝ փայտե առնանդամ, որը ծիսական նշանակություն է ունեցել։
1800-ականներից սկսած՝ այդ շրջանում, ընդհանուր առմամբ, 13 շան կմախք է գտնվել, մոտակա ճահիճներից՝ զենք՝ թրեր, նիզակներ ու նետեր։
Չնայած այդ վայրերի հավատալիքներից քիչ բան է հայտնի, սակայն հնագետները պնդում են, մարդկանց և շների մարմինները զոհաբերվել են աստվածներին։
Փորձագետները ենթադրում են, որ նման գտածոները վերջինը չեն լինի։ Ներկայումս նրանք շարունակում են այդ տեղանքի պեղումները։
«Սա եզակի հնարավորություն է՝ տեսնելու երկաթե դարի մարդկանց պատերազմի ու խաղաղության ժամանակ և հասկանալու աշխարհի վերաբերյալ նրանց կրոնական պատկերացումները»,– տեղական թանգարանի տնօրեն Փեր Մանդրուփի խոսքերն է մեջբերում «The Daily Mail»–ը։

7or.am