Լրահոս

19.10.2015 21:34


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 16-ից 19-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 16-ից 19-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 17, կողոպուտի` 1, խարդախության` 9, հարկերից խուսափելու` 2, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 3-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը