Աշխարհ

19.10.2015 19:56


Մեքսիկայում ջրի տակից հնագույն տաճար է հառնել (լուսանկար)

Մեքսիկայում ջրի տակից հնագույն տաճար է հառնել (լուսանկար)

Ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել Մեքսիկայի Չյապաս նահանգի ջրամբարի ջրի մակարդակի 25 մետրով նվազելու արդյունքում:

Ինչպես տեղեկանցում է «The Independent»-ը, ուժեղ երաշտի պատճառով Նեսաուալկոյոտլ ջրամբարը սնուցող Գրիհալվա գետի չորացման արդյունքում տեղացիներին և զբոսաշրջիկներին հաջողվել է տեսնել XVI դարի տաճարի ավերակները, որոնք գտնվում էին ջրի տակ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին անգամ նման դեպք տեղի է ունեցել 2002թ., երբ ջրի մակարդակն այնքան էր նվազել, որ զբոսաշրջիկներին նույնիսկ հաջողվել է տաճարը ներսից ուսումնասիրել:

10 մետր բարձրությամբ եկեղեցին կառուցվել է XVI դարում իսպանացի գաղութարարների կողմից, սակայն տարիներ անց փակվել է մերձակայքում բռնկված ժանտախտի պատճառով: 1966թ. եկեղեցու հարևանությամբ ամբարտակ է կառուցվել, ինչի հետևանքով էլ շենքը հայտնվել է ջրի տակ: Այժմ չնչին գումարի դիմաց տեղացի ձկնորսները զբոսաշրջիկներին տանում են եկեղեցու ավերակների մոտ:

Գործարար և հասարակական գործիչ Ասսադ Ռազուքը, ով ակտիվորեն քարոզում է շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու գաղափարը, նկարահանել է եկեղեցին և տեղադրել «Թվիթթեր» միկրոբլոգի իր էջում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը