Աշխարհ

19.10.2015 14:51


Հենրիխ Մխիթարյան. «Չեմ կարող ասել, որ հիմա շատ եմ հիասթափված»

Հենրիխ Մխիթարյան. «Չեմ կարող ասել, որ հիմա շատ եմ հիասթափված»

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի «Մայնց»–«Բորուսիա» հանդիպումից հետո ռուսական «Սպորտ Էքսպրես»–ին տված հարցազրույցում Հայաստանի հավաքականի և «Բորուսիա»–ի կիսապաշտպան Հենրիխ Միխթարյանն ասել է, որ խաղադաշտում ողջ ուժերը ներդնում է, և թիմակիցներն էլ են օգնում իրեն գոլեր խփել:

Ինչ վերաբերում է «Եվրո-2016»-ին Հայաստանի հավաքականի չմասնակցելուն, նա ընդգծել է, որ երազում է խաղալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում:

«Չեմ կարող ասել, որ հիմա շատ եմ հիասթափված. չէ՞ որ ընտրական փուլում միայն 2 միավոր վաստակեցինք: Իսկ ահա 2 և 4 տարի առաջ, երբ մենք իրական հնարավորություն ունեինք՝ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ մտնելու, իրոք շատ ցավալի էր»,–նշել է Մխիթարյանը:

Նա հավելել է, որ Գերմանիայում ֆուտբոլային խաղերը տոն են, իսկ Երևանում խաղին քիչ մարդ էր գնացել։

«Հասկանալի պատճառներով։ Մենք արդեն կորցրել էինք մրցաշարային հավակնությունները: Պարտվել էինք գրեթե բոլոր խաղերը, և մարդիկ հիասթափված էին: Բայց ես նրանց կասեմ, որ կանենք ամեն ինչ, որ նրանք մարզադաշտ վերադառնան»,–նշել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը