Չկայացած զոքանչն իսկական խնջույք է մատուցել անօթևանների համար
Ամերիկյան Սաքրամենթոյում անօթևանների համար իսկական խնջույք է մատուցվել։ Պատճառը դարձել է չեղարկված հարսանիքը։ Անօթևաններին այդ նվերը որոշել է մատուցել չկայացած հարսի մայրը։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։
Հարսանիքը, որի ծախսը կազմել է 35 հազար դոլար, վերջին րոպեին չեղարկել է փեսան։ Դա տեղի է ունեցել այնքան ուշ, որ հարսանեկան խնջույքից հրաժարվելն անհնար է եղել։ Եվ Քերի Դուեյնը որոշել է ինչ–որ մեկին լավություն անել։
«Պարզապես հրաշք է նման բան ստանալը, երբ քեզ մոտ դժվար ժամանակներ են, և դու ամեն օր պայքարում ես ընտանիքիդ կերակրելու համար»,–ասել է «Citizen Hotel»–ում ճոխ ճաշկերույթին մասնակցած բազմազավակ անօթևան Ռաշադ Աբդուլլան։
Չկայացած զոքանչը կարծում է, որ ամեն ինչ իզուր չի անցել։
«Թեկուզ մի մարդ էլ գար, ես կհամարեի, որ դա արժեր անել»,–հայտարարել է նա։
Իսկ խնջույքի հաջորդ օրը նախկին հարսնացուն մեկնել է Բելիզ՝ ծրագրված հարսանեկան շրջագայության։ Ամուսնու փոխարեն նրան ուղեկցել է մայրը։

7or.am