Քրդական աշխարհազորի օգնությամբ Իրաքի բանակին հաջողվել է ճեղքել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանության գիծը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հոկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսին հայտնել է խորհրդարանի Ազգային ուժերի միություն խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Հալեդ ալ Մաֆրաջին:
«Քիրքուքի Հավիջա շրջանում գտնվող ԻՊ առաջին պաշտպանական գիծն ամբողջովին ոչնչացված է բանակի, ոստիկանության, քուրդ կռվողների, ժողովրդական աշխարհազորի և արաբական ցեղերի համատեղ ճնշման արդյունքում», - հայտնել է Ալ Մաֆրաջին՝ կոչ անելով հոգատար վերաբերվել այն քաղաքացիների սեփականությանը, որոնք պատանդ են ընկել ԻՊ մոտ։ Պատգամավորը նաև հորդորել է Քիրքուքի նահանգապետին «անվտանգության միջանցք» բացել փախստականների համար Հավիջից դեպի Քիրքուք։
Իրաքի բանակը ճեղքել է ԻՊ պաշտպանության գիծը

7or.am