Աշխարհ

19.10.2015 16:11


Թռիչքից ուշացած բրիտանուհին կախվել է Ստամբուլի օդանավակայանում

Թռիչքից ուշացած բրիտանուհին կախվել է Ստամբուլի օդանավակայանում

Մեծ Բրիտանիայի քաղաքացին ինքնասպանություն է գործել Ստամբուլի օդանավակայանում։ «Hurriyet Daily News»–ի փոխանցմամբ՝ Ժաքլին Էնն Սաթթոնը Լոնոդոնից թուրքական քաղաք էր ժամանել հոկտեմբերի 17–ի երեկոյան։ Նա պետք է մեկ այլ ինքնաթիռ նստեր՝ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ հասնելու համար, սակայն ուշացել է։

Օդանավակայանի աշխատակիցները բրիտանուհուն ասել են, որ ուշացման համար ավիաընկերությունը պատասխանատվություն չի կրում և կնոջը ֆինանսական փոխհատուցում չի վճարելու։ Ի պատասխան՝ Սաթթոնն ասել է, որ գումար չունի նոր տոմս գնելու համար։

Այնուհետև նա զուգարան է գնացել, որտեղ էլ իր կոշիկների կապիչներով կախվել է: Սաթթոնի մարմինը հայտնաբերել են Ռուսաստանի ուղևորները։ Նրանք բուժծառայությունների աշխատակիցների են կանչել, որոնք էլ արձանագրել են կնոջ մահը և գործը հանձնել ոստիկանությանը։

Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը