Աշխարհ

19.10.2015 12:44


Չինաստանում աճեցված քրիզանթեմը կներառվի Գինեսի ռեկորդների գիրք (լուսանկար)

Չինաստանում աճեցված քրիզանթեմը կներառվի Գինեսի ռեկորդների գիրք (լուսանկար)

Չինաստանի Հենան նահանգի Քայֆեն քաղաքի այգեգործները հասարակությանն են ներկայացրել անսովոր քրիզանթեմ, որին պատվաստվել է այդ բույսի 641 տեսակ:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ընձյուղների մեծ քանակի արդյունքում բույսի հաստությունը հասել է 3,8 մետրի, և այժմ բույսի վրա փթթում է մոտ 1,5 հազ ծաղիկ: Պատվաստումը տևել է 4 տարի։

Նշվում է, որ Չինաստանում քրիզանթեմը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ: Այսպես, օրինակ, գլխացավերից ազատվելու նպատակով հիվանդներին նշանակում են այդ բույսի տերևները, իսկ ախորժակի բարելավման համար՝ ծաղիկները:

Հսկա քրիզանթեմը կներառվի Գինեսի ռեկորդների գիրք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը