Զբոսաշրջիկների նվազման պատճառով Թունիսում 70 հյուրանոց է փակվել
Սեպտեմբերի սկզբից Թունիսում փակվել է մոտ 70 հյուրանոց, ինչը պայմանավորված է ահաբեկչական հարձակումների պատճառով զբոսաշրջիկների հոսքի կտրուկ նվազմամբ։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թունիսի հյուրանոցների ֆեդերացիայի ղեկավար Ռադուան Բեն Սալահը, ով հայտնել է, որ ներկա պահին փակվելու շեմին է ևս 2 հյուրանոց: Սալահն ընդգծել է, որ հյուրանոցային բիզնեսը երկրում խոր ճգնաժամ է ապրում, ինչի պատճառով սպասվում է արդեն իսկ 30%-ի հասնող գործազրկության մակարդակի աճ: Թունիսի հյուրանոցների ֆեդերացիայի ղեկավարը հայտնել է նաև, որ իշխանությունները մտադիր են ամեն ամիս նպաստ վճարել բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը հյուրանոցների փակման պատճառով:

7or.am