Աշխարհ

19.10.2015 16:37


Իրանի ԱԳՆ–ն կոչ է արել Արևմուտքին իրապաշտություն ցուցաբերել Սիրիայի հարցում

Իրանի ԱԳՆ–ն կոչ է արել Արևմուտքին իրապաշտություն ցուցաբերել Սիրիայի հարցում

Արևմուտքը պետք է իրապաշտական և պրագմատիկ մոտեցում ցուցաբերի Սիրիայի հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳՆ փոխղեկավար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդթի հետ հանդիպմանը։

Նշվում է, որ երկու կողմն էլ ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը պահպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև գիտակից որոշումների մշակումը՝ սիրիացի փախստականներին հայրենիք ուղարկելու համար։

Շմիդթը կարևորել է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի շարունակությունն ու ճգնաժամից քաղաքական միջոցներով դուրս գալու ուղիների որոնմանն ուղղված ջանքերը։

Կողմերը խոսել են նաև Իրանի և ԵՄ հարաբերությունների ընդլայնման մասին։

Նշենք, որ ավելի վաղ ԵՄ–ն հրապարակել էր նորմատիվ արձանագրություններ, որոնք հնարավորություն կտան սկսել հակաիրանական պատժամիջոցների չեղարկման գործընթացը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը