Լրահոս

29.09.2010 14:00


Մարմնավաճառուհին սպառնացել է դատարանում իջեցնել Բեքհեմի տաբատը

Մարմնավաճառուհին սպառնացել է դատարանում իջեցնել Բեքհեմի տաբատը

Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, անգլիացի հանրաճանաչ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը դատարան հայց է ներկայացրել բոսնիացի մարմնավաճառուհի Իրմա Նիչիի և մարմնավաճառի հետ կապեր ունենալու համար իրեն մեղադրած ամերիկյան մի ամսագրի դեմ։ Մարմնավաճառուհին լրագրողներին պատմել էր, թե ինքն ու մեկ այլ մարմնավաճառուհի 2007թ. հինգ անգամ գիշեր են անցկացրել Բեքհեմի հետ։

Բեքհեմը նրանց մեղադրում է զրպարտության համար:

Իսկ  Իրմա Նիչին էլ իր հերթին սպառնում է դատարանում պատռել անգլիացի հանրաճանաչ ֆուտբոլիստի դիմակը և բացել իսկական դեմքը:

-Ես դատարանում մանրամասներ կներկայացնեմ և կիջեցնեմ Բեքհեմի տաբատը: Այդ ժամանակ բոլորը կհասկանան, որ ես չեմ ստում,-հայտարարել է 26-ամյա մարմնավաճառուհին:

 

Այս խորագրի վերջին նյութերը