Կարծիք

19.10.2015 07:59


Գնում և հավասարվում ենք Թումանյանի նկարագրած մարդակերին

Գնում և հավասարվում ենք Թումանյանի նկարագրած մարդակերին

Ազգը, հայ ժողովուրդը հոգեխանգարմունքի մեջ է: Ընդ որում, այնպիսի տպավորություն է, որ ոմանք ամեն ինչ անում են, որ բարոյալքումը, դեգրադացիան գնալով խորանա: Մի քանի օր է մի քանի կայքեր, ֆեյսբուքյան օգտատերեր (անունները չեմ տալիս) տարածում են մի տեսանյութ, որտեղ ըստ տարածողների, պատկերված է, թե ինչպես են հայ զինվորները սպանում անզեն ադրբեջանցի զինվորներին: Միայն այս փաստը հերիք է, որ հասկանանք, որ մենք մեծ և արագ քայլերով անդունդն ենք գլորվում, գնում և հավասարվում ենք Թումանյանի նկարագրած մարդակերին, որի բերանը դեռ արնոտ է: Եթե կարող եք սթափվել դադարեցրեք, եթե ոչ, ապա կփորձեք բացատրել, թե ինչի եք ուզում հասնել: Եթե կասեք, թե սա ոգեշնչում է առաջացնելու, ապա ասեմ հակառակը՝ միայն հակառակ էֆեկտն է թողելու: Ուր ենք էսպես գնում ու դեռ հետո աշխարհին ասում եք՝ ինչու չեք դատապարտում Ադրբեջանին, ասում եք՝ ինչու էն ծերուկին չդատեցին և արդարացրին և այլն և այլն:

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը