ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար. «Ավելի քան 4 մլն մարդ է լքել Սիրիան ճգնաժամի պատճառով»
Ավելի քան 4 մլն մարդ է ստիպված եղել լքել Սիրիան ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ Հայտնում է «РИА Новости»–ն։
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում 60 մլն մարդ փախստական է համարվում։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը նշել է, որ աշխարհում ներգաղթյալների ներկա ճգնաժամը ամենախոշորն է սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչը լուրջ մարտահրավեր է միջազգային հանրության համար։
Ըստ տվյալների՝ Լիբանանի բնակչության 25%–ը սիրիացի փախստականներն են։ Ավելի քան 2 մլն փախստական կա Թուրքիայում, 1,5 մլն՝ Հորդանանում, 300 հազ.՝ Իրաքում և մի որոշ հատված՝ Հյուսիսային Աֆրիկայում ու Եգիպտոսում։
Պան Գի Մունն ընդգծել է, որ Սիրիայում շուրջ 8 մլն մարդ անհապահ հումանիտար օգնության կարիք ունի։

7or.am