Լրահոս

19.11.2009 16:30


Տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերն ուշացած չեն

Տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերն ուշացած չեն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկատիրությունների միությունը և Տարածքային կառավարման նախարարությունը Հայաստանի մարզերում և շրջաններում տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական հասարակության տարածման և զարգացման ուղղությամբ համագործակցություն է նախաձեռնել։

«Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Տարածքային կառավարման նախարարության ՏՏ վարչության պետ Սուրեն Կոշեցյանը նշել է, որ մարզերի հետ կապված աշխատանքներն իրականացվում են չորս ուղղություններով։ Առաջին՝ գործընթաց է գնում մարզպետարաններում «Մալբոր»-ի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգը ներդնելու ուղղությամբ։ Երկրորդը համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումն է, որն արդեն ներդրված է Հայաստանի 225 համայնքներում, երրորդը մարզպետարաններում գույքահարկի և հողահարկի հավաքագրման և հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրումն է, և չորրորդ ուղղությունը Տարածքային կառավարման նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկատիրությունների միության հետ համագործակցությունն է։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկատիրությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ իրականացվող քայլերն ուշացած չեն, և միության տեսլականն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր ոչ միայն արտադրության առումով, այլև օգտագործման։

-Տեխնոլոգիական ոլորտն ավելի կենտրոնացած է եղել Երևանում, հիմա ցանկանում ենք այդ տարբերությունը վերացնել,- ընդգծել է Կ.Վարդանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը