Հանրապետականները կորցնում են «ռուսամետության» մենաշնորհը
Քանի որ կրքերը մի քիչ հարդարտվել են, մի քանի հարց տամ Արա Աբրահամյանի առիթով: -Նախ, որքանո՞վ է Արա Աբրահամյանն ավելի անգրագետ Հովիկ Աբրահամյանից, Շմայսից, Գալուստ Սահակյանից ու մնացած հանրապետականներից, -Որքանո՞վ է ավելի կոռումպացված հանրապետականներից և քանի՞ ընրություն է կեղծել: Հիմա գլխավոր հարցը` ռուսական կողմնորոշման թեմայով. -Կա՞ արդյոք մի որևէ պահանջ, որը հանրապետականները մերժել են Ռուսաստանին: Որքան հիշում եմ, նման բան չի եղել, ինչ ուզել են, մի բան էլ ավել տվել են: Եթե սխալ եմ, հիշեցրեք: Եվս մի հարց. -Որքանո՞վ են հանրապետականները, դաշնակցականները, բարգավաճականները կամ մնացած հանրապետական սատելիտներն ավելի նվազ ռուսական ուժ, քան Արա Աբրահամյանը: Իմ կարծիքով խնդիրն այլ է: Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության (նաև տեղեկատվական քաղաքականության) առանցքն այն էր, որ Հայաստանում բոլոր ուժերը դառնան «արևմտամետ» և հանրապետականները և նրա հետ համագործակցող «կոալիցիոնիստները» լինեն միակը, ում հետ Ռուսստանը պետք է հարաբերվի: Դա էր իր իշխանությունը պահելու բանաձևը: Քանի որ Հայաստանը մենաշնորհների երկիր է, «ռուսամետությունը» նույնպես պետք է լինի Հանրապետական կուսակցության մենաշնորհը: Դա էր վերջին տարիներին վարվող քաղաքականության առանցքը: Արա Աբրահամյանը և ՀԷՑ-ի նոր սեփականատերը կարծես թե փոխում են իրավիճակը, իսկ դա նշանակում է, որ հանրապետականները կորցնում են «ռուսամետության» մենաշնորհը: Իսկ առանց մենաշնորհների գործող համակարգը չի կարող երկար պահպանել իր գոյությունը:
Հանրապետականները կորցնում են «ռուսամետության» մենաշնորհը
Քանի որ կրքերը մի քիչ հարդարտվել են, մի քանի հարց տամ Արա Աբրահամյանի առիթով:
-Նախ, որքանո՞վ է Արա Աբրահամյանն ավելի անգրագետ Հովիկ Աբրահամյանից, Շմայսից, Գալուստ Սահակյանից ու մնացած հանրապետականներից,
-Որքանո՞վ է ավելի կոռումպացված հանրապետականներից և քանի՞ ընրություն է կեղծել:
Հիմա գլխավոր հարցը` ռուսական կողմնորոշման թեմայով.
-Կա՞ արդյոք մի որևէ պահանջ, որը հանրապետականները մերժել են Ռուսաստանին:
Որքան հիշում եմ, նման բան չի եղել, ինչ ուզել են, մի բան էլ ավել տվել են: Եթե սխալ եմ, հիշեցրեք:
Եվս մի հարց.
-Որքանո՞վ են հանրապետականները, դաշնակցականները, բարգավաճականները կամ մնացած հանրապետական սատելիտներն ավելի նվազ ռուսական ուժ, քան Արա Աբրահամյանը:
Իմ կարծիքով խնդիրն այլ է: Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության (նաև տեղեկատվական քաղաքականության) առանցքն այն էր, որ Հայաստանում բոլոր ուժերը դառնան «արևմտամետ» և հանրապետականները և նրա հետ համագործակցող «կոալիցիոնիստները» լինեն միակը, ում հետ Ռուսստանը պետք է հարաբերվի: Դա էր իր իշխանությունը պահելու բանաձևը: Քանի որ Հայաստանը մենաշնորհների երկիր է, «ռուսամետությունը» նույնպես պետք է լինի Հանրապետական կուսակցության մենաշնորհը: Դա էր վերջին տարիներին վարվող քաղաքականության առանցքը: Արա Աբրահամյանը և ՀԷՑ-ի նոր սեփականատերը կարծես թե փոխում են իրավիճակը, իսկ դա նշանակում է, որ հանրապետականները կորցնում են «ռուսամետության» մենաշնորհը: Իսկ առանց մենաշնորհների գործող համակարգը չի կարող երկար պահպանել իր գոյությունը:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից