Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում կանխվել են ահաբեկչական գործողությունները
Հետախուզական գործակալությունները կարողացել են կանխել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում պակիստանցի գրոհայինների նախապատրաստած մի շարք ահաբեկչական գործողություններ։
Սա հնարավոր է դարձել եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների համակարգված գործողությունների շնորհիվ։
Ըստ իրավապահ մարմինների՝ Պակիստանի գրոհայինները նախատեսում էին եվրոպական քաղաքներում ահաբեկչական գործողություններ իրականացնել 2008թ. նոյեմբերին Մումբայում իրականացվածների սցենարով։
Այն ժամանակ ահաբեկիչները բաժանվել են չորս խմբի և միաժամանակյա մի շարք ահաբեկչական գործողություններ իրականցրել Վիկտորիա կայարանում, «Թաջ Մահալ» ու «Օբերոյ» հյուրանոցներում և ոստիկանության բաժանմունքում։
Հնդկական հատուկ նշանակության ջոկատներին հաջողվել էր պատանդներին ազատել միայն երրորդ օրը։ Ընդհանուր առմամբ, ծայրահեղականների գործողությունների հետևանքով 165 մարդ էր սպանվել։