Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 01.15-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1984 թ. ծնված Գառնիկ Սերգոյանի վարած «Մերսեդես Բենց E-280» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները. վերջինիս վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է: Վթարի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը և երկրորդի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան ժամը 7.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Գառնիկ Սերգոյանը մահացել է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Մահվան ելքով պատահար Արմավիր-Երևան ճանապարհին
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 01.15-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1984 թ. ծնված Գառնիկ Սերգոյանի վարած «Մերսեդես Բենց E-280» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները. վերջինիս վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է:
Վթարի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը և երկրորդի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Առավոտյան ժամը 7.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Գառնիկ Սերգոյանը մահացել է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: