Լրահոս

17.10.2015 13:11


Վերադարձած տանտերերի աչքի առաջ բնակարանագողը դիմել է փախուստի

Վերադարձած տանտերերի աչքի առաջ բնակարանագողը դիմել է փախուստի

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վրացական փողոցի 15 շենքի բնակչուհի Աստղիկ Վ.-ն և հայտնել, որ ամուսնու հետ վերադառնալով տուն՝ նկատել են մի երիտասարդի, որը դուրս գալով իրենց բնակարանից՝ դիմել է փախուստի: Իրենք անմիջապես մտնելով տուն պարզել են, որ բնակարանից գողացել են 380.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 15.10-ին, Վրացական փողոցի 21/2 շենքի մի բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արամայիս Հ.-ին:
Պարզվել է, որ գողությունը կատարել է վերջինս:
Գողոնը մասամբ առգրավված է:
Արամայիս Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը