Ռուսական «Forbes»–ի նոր տերը մտադիր է նվազեցնել ամսագրի քաղաքականացվածությունը
Հանրահայտ «Forbes» ամսագրի ռուսական տարբերակի նոր հնարավոր սեփականատեր, «Артком медиа» հոլդինգի ղեկավար Ալեքսանդր Ֆեդոտովը «РБК»-ի հետ զրույցում հայտարարել է, որ կաշխատի չխառնվել ամսագրի խմբագրական քաղաքականությանը, սակայն պատրաստվում է նվազեցնել ամսագրի քաղաքականացվածության մակարդակը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի ամսագիրը լինի բիզնեսի և տնտեսության մասին: Ռուսաստանում այն մի փոքր չափից ավելի է քաղաքականացված: Մենք կաշխատենք գրել այն ամենի մասին, ինչը հետաքրքիր է մեր ընթերցողին։ Ես վստահ եմ, որ քաղաքականությունն ամենաքիչն է, որ նրանց հետաքրքրում է»,–ասել է Ֆեդոտովը` հավելելով, որ ամսագիրն օրինակ է վերցնելու ամերիկյան և իսպանական «Forbes»-երից:
«Առանձին ոլորտներում տեղի ունեցող ինչ-որ հատուկ իրադարձություններ` իրավաբանների և ֆինանսական ղեկավարների համար նախատեսված սեմինարներ, երիտասարդ գործարարների ուսուցում: Աննշան փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաև նախագծում, քանի որ, իմ կարծիքով, այսօրվա «Forbes»-ի նախագիծը մի փոքր հնացել է: Եթե վերցնեք, օրինակ, «L'Officiel» ամսագիրը (որը նույնպես պատկանում է«Артком медиа» հոլդինգին– խմբ.), ապա արտաքնապես այն ավելի որակյալ և թանկ է թվում: Նույնը պետք է լինի նաև «Forbes»-ը: Այդ նպատակով մենք փոխելու ենք նախագիծը և թուղթը, որպեսզի այն ավելի սոլիդ տեսք ստանա», – մանրամասնել է Ֆեդոտովը:
Նշենք, որ այժմ Ֆեդոտովին «Forbes»-ը վաճառելու մասին նախնական բանակցություններ են տարվում:

7or.am