Աշխարհ

17.10.2015 12:16


Փարիզի դատարանը տուգանել է Լյուկ Բեսսոնի կինոընկերությանը գրագողության համար

Փարիզի դատարանը տուգանել է  Լյուկ Բեսսոնի կինոընկերությանը գրագողության համար

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Գերագույն դատարանը որոշում է կայացրել տուգանել հանրահայտ ռեժիսոր Լյուկ Բեսսոնի «EuropaCorp» կինոընկերությանն ամերիկացի ռեժիսոր Ջոն Քարփենթերի «Փախուստ Նյու Յորքից» կինոնկարի գաղափարը գողանալու համար:

Ինչպես տեղեկացնում է «Liberation»-ը, դատարանը որոշել է, որ Բեսսոնի «Շեշտակի» ֆիլմի որոշ գաղափարներ և հերոսներ վերցրած են Քարփենթերի կինոնկարից:

Դատարանի որոշման համաձայն` Բեսսոնը պարտավոր է 10 հազ եվրո վճարել ամերիկյան կինոնկարի սցենարիստին, 20 հազ եվրո` ռեժիսորին, ինչպես նաև 50 հազ եվրո` կինոնկարը ցուցադրող ընկերությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը