Աշխարհ

17.10.2015 11:20


Պենտագոնից հրաժարվել են մեկնաբանել Թուրքիայի խոցած անօդաչուի մասին հաղորդարությունը

Պենտագոնից հրաժարվել են մեկնաբանել Թուրքիայի խոցած անօդաչուի մասին հաղորդարությունը

Պենտագոնի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել թուրքական ՌՕՈւ–ի կողմից խոցված անօդաչուի մասին հաղորդագրությունը։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ռազմական գերատեսչության ներկայացուցիչն առաջարկել է այդ հարցով դիմել Թուրքիայի իշխանություններին՝ հավելելով, որ նրանք հաստատ համապատասխան հայտարարությամբ հանդես կգան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրիայի ՌՕՈւ–ն անհայտ ծագման անօդաչու ինքնաթիռ է ոչնչացրել։ ՌԴ ՊՆ–ից հայտարարել էին, որ Սիրիայում ռուսական բոլոր ինքնաթիռները հանձնարարությունների կատարումից հետո վերադարձել են ավիաբազա, անօդաչուներն էլ գործում են ծրագրված ռեժիմով։

Նշենք, որ ռուսական պաշտպանական արդյունաբերությունում «Газеты.Ru»–ի աղբյուրների տվյալներով՝ անօդաչուն արտադրվել է ՌԴ–ում և թանկարժեք գաղտնի արտադրանք է, որի մասին հիշատակումներ չկան ԶԼՄ–ում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը