Աշխարհ

17.10.2015 10:37


Մոլդովայի վարչապետը պահանջում է հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարի հրաժարականը

Մոլդովայի վարչապետը պահանջում է հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարի հրաժարականը

Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը հարցումով դիմել է նախագահ Նիկոլայ Տիմոֆտիին՝ պահանջելով հեռացնել Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Վարչապետն արտոնություն ունի՝ նման նախաձեռնությամբ երկրի նախագահին դիմելու համար։ Իսկ նախագահն արդեն որոշում է՝ հաստատե՞լ նշված անձին պաշտոնաթող անելու մասին հարցումը, թե՞ ոչ»,–ասել է Ստրելեցը։

Նշվում է, որ Ստրելեցն իր դժգոհությունն է հայտնել նշված գերատեսչության աշխատանքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ կոռուպցիայի ցուցանիշը շարունակում է աճել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոլդովայի նախկին վարչապետ, Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադ Ֆիլատի ձերբակալությունից հետո երկրի խորհրդարանը չի կարող օրենքներ ընդունել իշխող կոալիցիոն մեծամասնության բացակայության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը