Սիրիայի բանակը մասամբ վերահսկողություն է սահմանել Հոմսի հարակից շրջաններում
Սիրիայի ԶՈւ–ն Հոմս գավառի հյուսիսում իրականացրած գործողության արդյունքում մասամբ վերահսկողություն է սահմանել որոշ ավաններում։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հաղորդել է Սիրիայի Արաբական Հանրապետության ԶՈւ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ալի Մայհուբը։
Նրա խոսքերով՝ մասամբ վերահսկողության տակ են վերցվել Թեր–Մաալյա, Ջաուալիք, Սունայսիլ, Դար ալ–Քաբիրա ավանները։
Գեներալը նշել է, որ սիրիական բանակը նաև երկու ավան է ազատագրել Էլ–Քունեյթրա քաղաքի շրջանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հոմսի հյուսիսում մեկնարկել է կառավարական զորքերի ռազմական գործողությունը։

7or.am