Օբաման Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել նվազեցնել հակամարտության էսկալացիան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իսրայելն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիներին բռնությունից պաշտպանելու համար, բայց, միևնույն ժամանակ, կոչ է արել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասին նվազեցնել այն հռետորաբանությունը, որը բռնություն է սնում։
«Մենք կարծում ենք, որ Իսրայելն իրավունք ունի պահպանել իրավակարգը և պաշտպանել իր քաղաքացիներին փողոցներում դանակի գործադրմամբ հարձակումներից ու բռնության այլ դեպքերից։ Սակայն վարչապետ Նեթանյահուի, Պաղեստինի պաշտոնական դեմքերի և նախագահ Աբբասի համար նաև կարևոր է փորձել նվազեցնել այն հռետորաբանությունը, որը կարող է բռնություն սնել, ցասում կամ թյուրըմբռնում»,– Օբամայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ կսկսի աշխատել Պաղեստինի և Իսրայելի միջև առկա լարվածությունը վերացնելու ուղղությամբ։

7or.am