Լրահոս

19.11.2009 16:03

Մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք բազմաթիվ խնդիրներ ունեն, և այդ  խնդիրների վրա ավելի ուշադրություն հրավիրելու համար  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը հայտարարել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակը։

«Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանն էլ նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք երկու հիմնական խնդիր ունեն։

-Խոսքը ֆիզիկական մատչելիության և զբաղվածության մասին է։ Ֆիզիկական մատչելիության մասին շատ է խոսվում, բայց, որպես սայլակ օգտագործող մարդ, շատ քիչ տեղեր եմ կարողանում տեղաշարժվել։ Ինչ վերաբերում է զբաղվածությանը, ես ուզում եմ կոչ անել բոլոր գործատուներին այս միամսյակի շրջանակներում, որպես ակցիա, ընդունել գոնե մեկ հաշմանդամ,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։