ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա աղջկան առեւանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ, իսկ հանցագործությունը կանխած Երեւանի բնակչուհուն հայտարարվել է շնորհակալություն։
Հոկտեմբերի 12-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:20-ի սահմաններում, 3 երիտասարդ Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտից փորձել են ամուսնության նպատակով առևանգել 21-ամյա մի աղջկա։
Նախնական քննության տվյալներով՝ աղջկա կամքին հակառակ, ցուցաբերած դիմադրությունը բռնության միջոցով հաղթահարելով՝ երիտասարդները նրան նստեցրել են մուգ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի մեջ` փորձելով բացահայտ առևանգել, ինչը նկատել է պատահական անցորդ, Երևանի բնակչուհի Հեղինե Սաֆարյանը։ Վերջինս միջամտել է և ակտիվ գործողություններ ձեռնարկել հանցագործությունը կանխելու ուղղությամբ. նստել է նշված մեքենայի վարորդի կողքի նստատեղին և իր գործողություններով կանխել աղջկա առևանգումը։ Արդյունքում՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել երիտասարդների կամքից անկախ հանգամանքներում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հոկտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արթուր Պողոսյանը հոկտեմբերի 15-ին Երևանի բնակչուհի Հեղինե Սաֆարյանին հրավիրել է քննչական բաժին և իր խորին շնորհակալությունը հայտնել՝ հանցագործությունը կանխելու և իր քաղաքացիական պարտքը կատարելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21-ամյա աղջկա առևանգումը կանխել է անցորդը

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին