Աշխարհ

16.10.2015 20:15


Բռնաբարված տղամարդկանց աջակցության կենտրոն է բացվել Շվեդիայում

Բռնաբարված տղամարդկանց աջակցության կենտրոն է բացվել Շվեդիայում

Շվեդական «Södersjukhuset» բուժհաստատությունը Ստոկհոլմում բռնաբարությունից տուժած տղամարդկանց համար օգնության կենտրոն է բացել։ Այս մասին հայտնում է «The Local»–ը։ Ավելի վաղ նման կենտրոն էր բացվել կանանց համար։

«Նման գործողություններից տուժած տղամարդկանց հատկացվող անհետաձգելի օգնությունն անվճար կլինի՝ շուրջօրյա հասանելիությամբ»,–հայտարարել է Չափավոր կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչ Մարի Լյունգբերգ Շոթթը՝ հավելելով, որ առաջ տղամարդիկ չգիտեին՝ ում դիմել նման օգնության խնդրանքով։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Շվեդիան բռնաբարությունների հաճախականությամբ եվրոպական առաջին երկիրն է. ամեն տարի 100 հազ շվեդի բաժին է ընկնում 6,7 հազ նման հանցագործություն, ընդ որում՝ չի հստակեցվում՝ դրանցից քանիսն է կատարվում տղամարդկանց նկատմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը