Քաղաքական

16.10.2015 14:45

Ռուսաստանցի համանախագահն ասել է, թե երբ կարող է առաջանալ խաղաղապահների տեղակայման հարցը

Ռուսաստանցի համանախագահն ասել է, թե երբ կարող է առաջանալ խաղաղապահների տեղակայման հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, թե երբ կարող է առաջանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը։ «APA» գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ դա կարող է լինել այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հիմնական պայմանավորվածությունները ձեռք բերվեն։

Նաև հավելել է, որ բազմազգ ուժերի տեղակայման հարցով ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է համապատասխան որոշում կայացնի. դա է նախատեսված Բուդապեշտյան գագաթաժողովի որոշմամբ։ Իսկ խաղաղապահ ուժերի զորակազմը կողմերի համաձայնությամբ բաղկացած կլինի խաղաղապահներ տրամադրելու պատրաստ երկրներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։